ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նեթանյահուի ելույթից առաջ պաղեստինամետ ցուցարարների և ոստիկանների միջև բախում է եղել
Չորեքշաբթի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթից անմիջապես առաջ, ոստիկանությունը օգտագործել է արցունքաբեր սփրեյ և պայթուցիկ սարք՝ լուսաբռնկիչով, հաղորդում է CNN-ի նկարահանող խումբը:
Պաղեստինամետ ցուցարարները բախվել են ոստիկանների հետ, երբ նրանք փորձել են անցնել ոստիկանական պատնեշը: Մի քանի րոպե լարվածությունից հետո բազմաթիվ ցուցարարներ հեռացել են պատնեշից և շարունակել երթը և վանկարկումները։
NBC News-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան մոտ 500 ցուցարարներ հավաքվել են փողոցում՝ Կոնգրեսում Նեթանյահուի ելույթից առաջ։
Բողոքի ակցիայի մասնակիցները կանգնած են եղել մեծ պաստառի հետևում, որի վրա գրված է եղել՝ «Ձերբակալե՛ք Նեթանյահուին ցեղասպանության համար»։
Խումբը ցուցարարներին փայտե ձողերի վրա ցուցանակներ է տրամադրել՝ «Ազատ արձակե՛ք բոլոր պաղեստինցի քաղբանտարկյալներին» և «Անմիջապես վերացրե՛ք Գազայի պաշարումը» գրառումներով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ում պաղեստինամետ ցուցարարները որդեր և թրթուրներ են լցրել Նեթանյահուի պատվիրակության սեղանների վրա
Պաղեստինամետ ցուցարարները ներխուժել են Ուոթերգեյթ հյուրանոց, որտեղ գտնվում էր Իսրայելի վարչապետ Նեթանյահուն Վաշինգտոն կա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի 50 մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանի քաղաքապետարանը հայտնել է մայրաքաղաքի մանկապարտեզներում տեսահսկման համակարգերի ներդրման մասին։ «Առաջին փուլով տեսա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի
Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։ «Մայրաքաղաքում անխա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարակասում ընդդիմությունը զանգվածային ակցիա է սկսել
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում ընդդիմությունը զանգվածային ակցիա է սկսել։ Նշվում է, որ ցուցարարները երկրի ներկայիս նա...