Հասարակություն

Լուսնի հողի մեջ ջուր են հայտնաբերել

Alya B. 257 դիտում
Լուսնի հողի մեջ ջուր են հայտնաբերել

Չինացի գիտնականները հայտնել են, որ լուսնի հողի նմուշներում ջրի հետքեր են հայտնաբերել, որոնք հավաքել է չինական «Chang'e-5» լուսնային զոնդը: Հետազոտության արդյունքները հրապարակել Է Nature Astronomy ամսագիրը։


2022 թվականին Chang'e-5 լուսնային զոնդն ավարտեց իր առաքելությունը՝ երկիր վերադարձնելով լուսնի ժայռերի և հողի նմուշները: Գիտնականները ինֆրակարմիր դետեկտոր են օգտագործել նմուշները վերլուծելու համար, ինչը թույլ է տվել հայտնաբերել ջրի հետքերի առկայությունը:


Ապրիլին հաղորդվել էր, որ Հռոմի երրորդ համալսարանի իտալացի գիտնականները նախատեսում են ուսումնասիրել Յուպիտերի արբանյակների ջրային ռեսուրսները JUICE տիեզերական առաքելության ընթացքում: Ենթադրվում է, որ Յուպիտերի և Սատուրնի արբանյակները, ինչպիսիք են Էնցելադուսը, Գանիմեդը, Եվրոպան և Կալիստոն, սառցե ընդերքի տակ պարունակում են հեղուկ ջրի օվկիանոսներ:


Մինչ այդ Սան Դիեգոյի Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի հնէաբանների խումբը հայտարարել էր, որ Սատուրնի սառցե արբանյակ Էնցելադը պայմաններ ունի օրգանական կյանքի առաջացման համար:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250