Ավինյանը՝ տրանսպորտի տոմսային համակարգի, ուղեվարձի թանկացման մասին
Այս պահին Երևանում տրանսպորտի տոմսային համակարգի ներդրման փորձարկման փուլում ենք գտնվում: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ամբողջական տոսմային նոր համակարգի անցումը տեղի է ունենալու հունվարի մեկից: Կարելի է ասել այս շրջանում փորձարկման փուլում ենք գտնվում, տոմսային համակարգի ներդրման և այդ տոմսային համակարգի ներդրման խնդիրներն ենք վերհանում և լուծում, մինչև ամբողջական համակարգի ներդումը»,- ասել է Ավինյանը։
Նա նշել է, որ այս ընթացքում տարբեր հատվածներոմ ունենալու ենք հնարավորություն տերմինալների միջոցով տոմսեր գնելու:
«Շուտով ունենալու ենք հնարավորություն բանկային քարտի միջոցով՝ ուղիղ NFC համակարգի օգնությամբ, տոմսը միանգամից գնելու, կամ դրա փոխարեն վճարում անելու, նաև ունենալու ենք տոմսային քարտերի հնարավորություն: Ուզում ենք այս ամբողջական համակարգը պատրաստ լինի, որ վստահ լինենք՝ ամենն աշխատում է, բոլոր խնդիրները լուծված են և հունվարի մեկից նոր համակարգն ամոբղջությամբ մեկնարկի»,- ասաց նա:
Ինչ վեաբերում է ուղեվարձի թանկացմանը, Ավինյանն ասաց. «Նոր համակարգն ամբողջապես նոր տրամաբանություն ունի, այն մարդիկ, որոնք ավելի շատ են օգտվում տրանսպորտից, իրենց համար գուցե ավելի էժան լինի, իսկ ավելի քիչ օգտվողների համար կարող է ավելի թանկ լինել»:
Ավինյանի խոսքով՝ Քաղաքապետարանը զրո դրամ է հատկացրել միասնական տոմսային համակարգ ներդնելու համար. դրա համար մրցույթում հենց այդ տրամաբանությունն էր դրվել, որ քաղաքապետարանը ներդրման հմար գումար չի ծախսելու:
«Հաղթող կազմակերպության շահը կայանում էր նրանում, որ ինքը 5 տարիների ընթացքում, որ այդ ներդրումներն իրականացնելու է, սպասարկումն ապահովում էր, 5 տարիների համար ունենում էր որոշակի հնարավորություն նոր մարդկանց գրանցելու իր համակարգ: Սա է տրամաբանությունը: Բայց 5 տարի հետո այդ ամբողջ համակարգն անցնում է Երեւանի քաղաքապետարանին»,- ասաց նա՝ հավելելով, որ «ԹելՍելը» որպես այդպիսին միջնորդավճար չունի: