Սպորտ

Բարսան այժմ ավելի վատ ֆինանսական վիճակում է, քան Լապորտայի ժամանման պահին․ Ժորդի Թերմես

Բարսան այժմ ավելի վատ ֆինանսական վիճակում է, քան Լապորտայի ժամանման պահին․ Ժորդի Թերմես

Գործարար Ժորդի Թերմեսը մտադիր է առաջադրվել «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում։ Bizum բանկային ծառայության ստեղծողը կատալոնական ակումբի գրանցված անդմաներից մեկն է։


««Բարսելոնան» ավելացրել է պարտքը և կրճատել ակտիվները։ Հետևաբար, ֆինանսական տեսանկյունից ակումբն ավելի վատ վիճակում է, քան Լապորտայի ժամանման պահին։ Ի դեպ, Կատալոնիայում կան շատ հզոր շինարարական ընկերություններ, որոնք կարող էին վերակառուցել «Կամպ Նոուն», ուստի կարիք չկար դիմել Թուրքիային։


Լավ կադրերը հեռանում են «Բարսայից», և ես ցանկանում եմ, որ նրանք այսուհետ ոչ թե հեռանան, այլ հերթ կանգնեն «Բարսայում» աշխատելու համար:


«Բարսան», ինչպես ցանկացած ընկերություն, պետք է փող աշխատի։ Ընկերությունները պետք է փող աշխատեն: Տեսեք, ֆուտբոլային ակումբներն ունեն 1,2-1,3% զուտ շահույթ։


Կարծում եմ՝ այն կարելի է հասցնել նույնիսկ 5%-ի։ Իսկ դա կարելի է անել առանց 700-800 միլիոն ծախսելու։ Եվ դրա ապացույցը «Ժիրոնան» է, որի բյուջեն 60 միլիոն է, որն այս տարի մեզ ութ գոլ խփեց»,- ասաց Թերմեսը:


Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի նախագահի հաջորդ ընտրությունները կանցկացվեն 2026 թվականին։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250