«Բարսելոնան» նոր անդամ կունենա

Բիլբաոյի «Աթլետիկի» եւ Եվրոպայի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականի 22-ամյա հարձակվող Նիկո Ուիլյամսն օգոստոսի 12-ին կմիանա Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնային», հաղորդում է Relevo-ն։


Կատալոնական ակումբը կվճարի Նիկո Ուիլյամսի հրաժարագինը՝ 58 միլիոն եվրո։


Անցած ակումբային մրցաշրջանում Նիկո Ուիլյամսը մասնակցել է 48 հանդիպման, խփել է 10 գոլ, կատարել 24 գոլային փոխանցում։


Նրա պայմանագիրը «Աթլետիկի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։ Transfermarkt-ը Նիկո Ուիլյամսի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։

Պատահարներ