2023 թվականին քանի տոկոս է ՀՀ-ում կազմել աղքատության մակարդակը. հրապարակվել են տվյալներ
2023 թվականի տվյալներով Հայաստանի բնակչության 23.7%-ը աղքատ է։ Ծայրահեղ աղքատ է բնակչության 1.1%-ը։ Տվյալները հրապարակել է Վիճակագրական կոմիտեն (ՀՀ ՎԿ), փոխանցում է «Հետք»-ը:
2022 թվականի համեմատ աղքատության մակարդակը կրճատվել է 1.1 տոկոսային կետով, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 0.1 տոկոսային կետով։
Աղքատ է գնահատվել այն քաղաքացին, որի ամսական սպառումը չի գերազանցել 53 հազար 590 դրամը։ Ընդ որում՝ այստեղ ներառվում են ինչպես սնունդն ու կենցաղային ապրանքները, այնպես էլ՝ կոմունալ վճարները, տրանսպորտը, բժշկական ծախսերը և այլն։ Իսկ ծայրահեղ աղքատների դեպքում ամսական սպառումը չի գերազանցել 29 հազար 786 դրամը։
Հայաստանի քաղաքային բնակավայրերում աղքատությունն ավելի ցածր է, քան գյուղերում։ Եթե միջին հաշվարկներով քաղաքներում աղքատ է բնակչության 21.5%-ը, ապա գյուղերում՝ 27%-ը։
Թե որ մարզն է Հայաստանում ամենաաղքատը, Վիճկոմիտեն չի հրապարակել։ Աղքատության վերաբերյալ առավել մանրամասն զեկույցը կներկայացվի այս տարվա նոյեմբերին։
Հայաստանում ապրող երեխաների 31.7%-ն է աղքատ
Հայաստանում մանկական աղքատությունը 2023 թվականի տվյալներով 31.7% է։ Այսինքն՝ Հայաստանում ապրող երեխաներից այդքանը աղքատ ընտանիքների բնակիչներ են։ Նրանցից 1.8%-ը ծայրահեղ աղքատ է։
Վիճակագրական կոմիտեից պարզաբանում են, որ երեխաների այս ցուցանիշը ներառում է մինչև 18 տարեկաններին։
2019 թվականից սկսած աղքատության գնահատումը կատարվում է նոր մեթոդաբանությամբ: Հետևաբար, դրանից ավելի վաղ գրանցված ցուցանիշները համադրելի չեն նորի հետ։
Վերջին հինգ տարիներին աղքատության ամենաբարձր մակարդակը գրանցվել է 2020 թվականին՝ 27%։
Նմանատիպ հոդվածներ
Այսուհետ զինծառայությունից տարկետում կտրվի մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով
Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցով հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օ...
2024 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգվել է
Կառավարությունը 2024 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել է մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։Որոշման նախագ...
Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած աղջկան չեն գտնում. նա անհետացել է
Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած Պելիխ Սոլոմիյային (Pelykh Solimiia) չեն գտնում։ Նա անհետացել է։Տեղեկությունն իր ֆեյսբ...
Մերգելյանի այգու մոտ գտնվող գյուղմթերքների շուկան հանվելու՞ է. պարզաբանում Երևանի քաղաքապետարանից
Auroranews-ը քաղաքացիներից ահազանգ է ստացել, որ Արաբկիր վարչական շրջանի Մերգելյանի այգու մոտ գտնվող գյուղմթերքների...