«Պետք է սպասել կոնկրետ գործողությունների». Պեսկով
Մոսկվայի հետ բանակցությունների հնարավորության մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները ավելի լավ են, քան դրանցից լիովին հրաժարվելը, սակայն պետք է սպասել կոնկրետ քայլերի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում Է ՏԱՍՍ-ը:
«Ընդհանուր առմամբ, դա, իհարկե, ավելի լավ է, քան հայտարարություններն այն մասին, որ ռուսական կողմի հետ ցանկացած շփում բացառվում է», - նշել Է Կրեմլի ներկայացուցիչը:
Նա ընդգծել է, որ երկխոսության մասին խոսակցությունը ցանկացած տոնայնությամբ նախընտրելի է, քան «պատերազմը մինչև վերջին ուկրաինացին շարունակելու» մտադրությունները:
«Բայց թե կոնկրետ ինչ է կանգնած [Զելենսկու՝ բանակցությունների հնարավորության մասին] խոսքերի հետևում, ինչ կոնկրետ ծրագրեր և գործողություններ են ենթադրվում՝ առայժմ դժվար է դատել։ Պետք է սպասել կոնկրետ գործողությունների, եթե դրանք հետևեն», - հավելել է նա։
Ավելի վաղ BBC-ին տված հարցազրույցում Զելենսկին հնարավոր էր համարել բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ չնայած նման բանակցություններն արգելելու մասին Ուկրաինայում գործող հրամանագրի: Հուլիսի 15-ին Զելենսկին նաև նշել էր, որ Ռուսաստանի ներկայացուցիչները պետք է մասնակցեն հակամարտության կարգավորման երկրորդ համաժողովին:
Նմանատիպ հոդվածներ
«Կարմիր խաչը» այցելել է Բաքվում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին
Հուլիսին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի անդամները այցելել են Բաքվում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին։ Այդ...
Մենք ողջունում ենք ԵՄ կողմից կայացված պատմական որոշումները. Միրզոյան
Քիչ առաջ ԵՄ խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների կողմից կայացված որոշումների կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան...
Շոլցն անդրադարձել է Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպմանը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը անդրադարձել է Եվրոպայի քաղաքական համայնքի համաժողովին, ՀՀ վարչապետ Փաշինյանի ու Ադրբեջանի...
ՀՀ ԱԳՆ-ն` Ադրբեջանի կողմից տարածած հայտարարության մասին
Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հայտարարությունը ՀՀ բանակի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին սադրիչ գործողությունն...