Մենք ողջունում ենք ԵՄ կողմից կայացված պատմական որոշումները. Միրզոյան
Քիչ առաջ ԵՄ խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների կողմից կայացված որոշումների կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է.
«Մենք մեծապես ողջունում ենք ԵՄ կողմից՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ։
Սա ՀՀ-ԵՄ գործընկերության շատ կարևոր հանգրվան է, գործընկերություն, որը խորանում է՝ հիմնված ընդհանուր արժեքների և սկզբունքների, ինչպես նաև կայունության, խաղաղության և բարեկեցության տեսլականի վրա։
Անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում ԵՄ կառույցների և անդամ երկրների իմ գործընկերներին»։
Նմանատիպ հոդվածներ
«Կարմիր խաչը» այցելել է Բաքվում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին
Հուլիսին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի անդամները այցելել են Բաքվում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին։ Այդ...
Շոլցն անդրադարձել է Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպմանը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը անդրադարձել է Եվրոպայի քաղաքական համայնքի համաժողովին, ՀՀ վարչապետ Փաշինյանի ու Ադրբեջանի...
ՀՀ ԱԳՆ-ն` Ադրբեջանի կողմից տարածած հայտարարության մասին
Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հայտարարությունը ՀՀ բանակի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին սադրիչ գործողությունն...
Երևանն Անկարայից նույն հանձնառությունն ու պատրաստակամությունն է ակնկալում. պարզաբանում ԱԳՆ-ից
Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում ձ...