Շոլցն անդրադարձել է Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպմանը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը անդրադարձել է Եվրոպայի քաղաքական համայնքի համաժողովին, ՀՀ վարչապետ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպմանը։
«Ես շատ խոսակցություններ եմ ունեցել այստեղ: Ինձ համար կարևոր է նաև զրույցը պարոն Փաշինյանի և Ալիևի հետ։ Այս տարին շատ կարևոր է այս տարածաշրջանի համար․ այն կարող է լինել խաղաղության տարի, եթե երկու կողմերն էլ վճռական ու համարձակ քայլեր ձեռնարկեն միմյանց նկատմամբ։ Օգտվեցի այս հնարավորությունից՝ խրախուսելու նրանց դա անել: Եվրոպան, որպես ամբողջություն, կուղեկցի Հայաստանին և Ադրբեջանին միմյանց հետ խաղաղություն հաստատելու ճանապարհին, որը երկար կտևի և կապահովի երկարաժամկետ լավ համագործակցություն այս երկու հարևան երկրների միջև», - նշել է Շոլցը։
Նմանատիպ հոդվածներ
«Կարմիր խաչը» այցելել է Բաքվում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին
Հուլիսին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի անդամները այցելել են Բաքվում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին։ Այդ...
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու առաջարկը. «Ազատություն»
Տարիներ տևած բանակցություններից հետո այսօր Բրյուսելում Եվրոպական խորհուրդն ի վերջո հաստատեց Հայաստանի հետ վիզաների ազատա...
Մենք ողջունում ենք ԵՄ կողմից կայացված պատմական որոշումները. Միրզոյան
Քիչ առաջ ԵՄ խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների կողմից կայացված որոշումների կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան...
ՄԻՊ-ը խոսել է հայ գերիների մասին
Հայ գերիների հարցը միայն Հայաստանի կամ հայերի խնդիրը չէ, այլ, ընդհանրապես, ամբողջ միջազգային հանրությանն է վերաբերում, «...