ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հրաձգություն՝ ծերանոցում. զինված անձը սպանել է իր մորը և այլոց․ Խորվաթիա

Խորվաթիայում զինված անձը կրակ է բացել Դարուվար քաղաքի ծերանոցում, որը գտնվում է Զագրեբից 130 կմ արևելք:


Երկրի իշխանությունների և լրագրողների տեղեկություններով՝ սպանվել է առնվազն հինգ մարդ, ևս հինգը վիրավորվել են:


Դատելով խորվաթ լրագրողների տվյալներից՝ կրակը բացել է 1973 թվականին ծնված մի տղամարդ, որը նախկինում մասնակցել է մարտական գործողություններին: Խորվաթական Jutarnji թերթը հարձակվողին նկարագրում է որպես պաշտոնաթող ոստիկան, նշում Է AFP-ն:


Ըստ որոշ տեղեկությունների՝ նա սպանել է իր մորը և ևս չորս մարդու։


Տեղական թիվ 1 պարբերականը հայտնում է, որ հարձակվողը փախուստի է դիմել դեպքի վայրից, սակայն ավելի ուշ ձերբակալվել է:


Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը կոչ է արել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել հարձակման վերաբերյալ: 


Դարուվարում ապրում է մոտ 7 հազար մարդ։ Սա առողջարանային քաղաք է։





Պատահարներ