Լա Լիգայի ամենաբարձր վարձատրությամբ խաղացողների ցուցակը

Հայտնի է իսպանական Լա Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. Նա Հոլանդիայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգն է, փոխանցում է Tengri Sport-ը։


Capology պորտալի տեղեկությունների համաձայն՝ հոլանդացի ֆուտբոլիստի աշխատավարձը կազմում է տարեկան 37,5 միլիոն եվրո:


Երկրորդ հորիզոնականում է նրա թիմակից հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին՝ տարեկան 33,3 միլիոն եվրո աշխատավարձով:


31,3 միլիոն եւ երրորդ տեղը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի նոր հարձակվող Կիլիան Մբապեն։


Լա Լիգայի 2024/2025 մրցաշրջանի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակը:


Ֆրենկի Դե Յոնգ, «Բարսելոնա»՝ 37,5 մլն եվրո

Ռոբերտ Լևանդովսկի, «Բարսելոնա»՝ 33,3 մլն եվրո

Կիլիան Մբապե, «Ռեալ»՝ 33,1 մլն եվրո

Դավիդ Ալաբա, «Ռեալ»՝ 22,5 միլիոն եվրո

Յան Օբլակ, «Ատլետիկո»՝ 20,8 միլիոն եվրո

Ջուդ Բելինգհեմ, «Ռեալ»՝ 20,8 մլն եվրո

Վինիսիուս Ժունիոր, «Ռեալ»՝ - 20,8 միլիոն եվրո

Իլկայ Գյունդոգան, «Բարսելոնա»՝ - 18,7 մլն եվրո

Ֆեդերիկո Վալվերդե, «Ռեալ»՝ 16,6 միլիոն եվրո

Տիբո Կուրտուա, «Ռեալ»՝ 15 մլն եվրո



Պատահարներ