ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանգլադեշում ուսանողները բողոքի ակցիաներ են կազմակերպել. կան բազմաթիվ զոհեր

Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության ամբողջ տարածքում բջջային ինտերնետն անջատել են մի քանի ժամ առաջ։


Բնակչությունը բողոք է ներկայացնում կառավարությանը: Բողոքի ցույցերի հիմքը ուսանողներն են, որոնք պահանջում են իշխանությունների հրաժարականն ու աշխատավարձերի բարձրացումը: Տեղեկություններ կան ուժայինների կողմից սպանված ցուցարարների մասին, որոշ տեղեկությունների համաձայն՝ սպանվածների թիվը հասնում է տասնյակների։


Ցուցարարները պահանջում են չեղարկել քվոտաների համակարգը, որը նախատեսում է 1971 թվականին Բանգլադեշի անկախության համար պատերազմին մասնակցած վետերանների ընտանիքների անդամներին` պետական պաշտոնների մինչեւ 30 տոկոսի տրամադրում: Նրանք պնդում են, որ այս համակարգը խտրական է և ձեռնտու է վարչապետ Շեյխ Հասինայի կողմնակիցներին, որի «ժողովրդական լիգա» կուսակցությունը ղեկավարում էր անկախության շարժումը, և նրանք ցանկանում են այն փոխարինել արժանիքների վրա հիմնված համակարգով:


Բողոքի ցույցերն ուժեղացել են այն բանից հետո, երբ երկուշաբթի Դաքայի համալսարանի կամպուսում բախումներ են սկսվել ցուցարարների, ոստիկանության և կառավարամետ ուսանողական ակտիվիստների միջև:


Երեքշաբթի օրը սպանվել է վեց մարդ, ինչը ստիպել է կառավարությանը պահանջել փակել համալսարանները ամբողջ երկրում, իսկ ոստիկանությանը՝ խուզարկություններ անցկացնել գլխավոր ընդդիմադիր կուսակցության կենտրոնակայանում: