Ինչ հաղորդագրություն է թողել Թրամփի վրա կրակողը մահափորձից առաջ
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա Փենսիլվանիա նահանգում հանրահավաքի ժամանակ կրակած Թոմաս Մեթյու Քրուքսը մահափորձից առաջ հաղորդագրություն է թողել Steam խաղային հարթակում: Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը։
«Steam հարթակում, որտեղ խաղացողները գնում են խաղեր և շփվում, Քրուքսը գրել է. «Հուլիսի 13-ին տեղի կունենա իմ պրեմիերան, հետևեք իրադարձությունների զարգացմանը», - նշել Է հեռուստաալիքը:
Ֆոքս Նյուզ-ի տեղեկություններով՝ ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը տղամարդու տարօրինակ պահվածքի մասին հաղորդագրություններ է ստացել հրաձգությունից ավելի քան մեկ ժամ առաջ: Քրուքսին կասկածելի են ճանաչել, քանի որ նրա մոտ նկատել են հեռաչափն ու ուսապարկը։
Հուլիսի 13-ին մահափորձ է տեղի ունեցել Դոնալդ Թրամփի դեմ։ Քաղաքական գործչի վրա մի քանի անգամ կրակել են, նրան արյունոտ ականջով տարել են բեմից և հոսպիտալացրել։ Օգնություն ցուցաբերելուց հետո Թրամփին դուրս են գրել հիվանդանոցից։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվից հայտարարել են՝ Փաշինյանը հրաժարվել է Լոնդոնում Ալիևի հետ հանդիպումից
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Լոնդոնում նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից:Ադր...
ՀՀ ԱԳՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի հայտարարությունները և հակառակն է պնդում
ՀՀ ԱԳՆ–ն հերքել է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է հանդիպել Ադրբեջանի նախ...
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Դեմոյանի մեղադրանքներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փորձում է հասկանալ` ինչ է կատարվել «Հայկական թատերական ընկեր...
ՀՀ-ի՝ ՀԱՊԿ անդամակցությունը խոչընդո՞տ է ՀՀ-ԱՄՆ ռազմական համագործակցության համար․ հարց՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին
Հուլիսի 13-16-ը Հայաստանում էր Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտո...