ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ տեղահանումն կիրականանա. հանրապետականները խոստացել են միգրանտների

Հանրապետական կուսակցությունն իր պլատֆորմում երկուշաբթի խոստացել է միգրանտների՝ ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ տեղահանումն իրականացնել։


«Խոստանում ենք կանգնեցնել հանցավորության համաճարակը միգրանտների շրջանում, ոչնչացնել օտարերկրյա թմրակարտելները, ճնշել ավազակությունը, բանտ նստեցնել հանցագործներին։ «Խոստանում ենք» վտարել արմատականներին, որոնք աջակցում են ՀԱՄԱՍ-ին, եւ նորից մեր քոլեջների ճամբարները դարձնել անվտանգ եւ հայրենասեր»,- ասվում է հանրապետականների 20 խոստումներից մեկում, որոնք նրանք պարտավորում են կատարել, երբ «նվաճեն Սպիտակ տունը» եւ հասնեն մեծամասնության ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում։


Կան խոստումներ նաեւ հետեւյալի մասին՝ «կրճատել դպրոցների դաշնային ֆինանսավորումը, որոնք վարում են արմատական գենդերային գաղափարախոսություն», «թույլ չտալ տղամարդկանց կանացի մարզաձեւերում», «միավորել երկիրը», «ապահովել ընտրությունների անվտանգությունը», «վերջ դնել գնաճին»։ Այս բոլոր խոստումները չեն ամրագրվում գործողությունների հստակ պլանով։


ԱՄՆ Հանրապետական կուսակցության պլատֆորմը հիմնական սկզբունքների, նպատակների եւ քաղաքական դիրքորոշումների հավաքածու է, որոնք կուսակցությունը մտադիր է իրականացնել։ Սովորաբար փաստաթուղթը թարմացվում է չորս տարին մեկ անգամ, որպեսզի արտահայտի ընթացիկ առաջնահերթությունները եւ հանրային կարծիքի փոփոխությունները։