ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեսսին չկարողացավ զսպել արցունքները վնասվածքի պատճառով փոխարինվելուց հետո
Արգենտինայի հավաքականը ռեկորդային 16-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Ամերիկայի Գավաթի հաղթող:
Արգենտինայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթեց Կոլումբիայի հավաքականին Ամերիկայի գավաթի եզրափակչում: Հանդիպումը տեղի է ունեցել Մայամի Գարդենս քաղաքում (ԱՄՆ, Ֆլորիդա նահանգ):
Գոլը 112-րդ րոպեին խփել է Լաուտարո Մարտինեսը:
Հավաքականի ավագ Լիոնել Մեսսին վնասվածքի պատճառով չկարողացավ ավարտել հանդիպումը: Նա վնասվածք ստացավ երկրորդ խաղակեսում և փոխարինվեց 66-րդ րոպեին:
Մեսսին չկարողացավ զսպել արցունքները պահեստայինների նստարանին հայտնվելու պատճառով: Նա ոտքի վնասվածք էր ստացել Կոլումբիայի հավաքականի հարձակվող Լուիս Դիասի հետ բախման հետևանքով։
37-ամյա արգենտինացին վերջին անգամ մասնակցեց Ամերիկայի գավաթին։


Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղմկահարույց սկանդալ՝ Եվրո-2024-ում․ ստյուարդները ծեծել են պորտուգալացի երկրպագուների
Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչ Պորտուգալիա - Սլովենիա հանդիպման ժամանակ Ֆրանկֆուրտի ստադիոնի անվտանգության աշխատակիցները ծեծի...
Ով է Ամերիկայի գավաթի եզրափակիչի լավագույն խաղացողը
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակողական կիսապաշտպան Անխել Դի Մարիան ճանաչվել է Ամերիկայի գավաթի եզրա...
Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների տղամարդկանց հավաքականն ավարտել է ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Երր...
Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը Փարիզի օլիմպիական խաղերի եզրափակիչ են անցել
Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը Փարիզի օլիմպիական խաղերի եզրափակիչ են անցել Այս մասին հայտնում են Հայա...