Սեպտեմբերին YouTube -ը կարող Է արգելափակվել Ռուսաստանում
Youtube ծառայությունը կարող է արգելափակվել Ռուսաստանում արդեն սեպտեմբերին: Այս մասին հայտնում է The Moscow Times պարբերականը՝ հղում անելով «Газета.ру» - ին:
«Հուլիս-օգոստոս ամիսներին ինչ-որ դեգրադացիա կլինի, այսինքն՝ առանձին շրջաններում YouTube-ի աշխատանքային պայմանները կվատթարանան` որոշ տեղամասերում կդանդաղեն։ Իսկ սեպտեմբերին կսկսվի արգելափակումը», - հաստատում է ՌԴ իշխանական շրջանակների աղբյուրը։
Միևնույն ժամանակ, Պուտինի մամուլի քարտուղարը հերքել է երկրի կառավարության ծրագրերը սթրիմինգային ծառայությունն արգելափակելու մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական «Ռոստելեկոմ» հեռահաղորդակցական ընկերությունը նախազգուշացրել էր Google-ի սարքավորումների աշխատանքի տեխնիկական խնդիրների մասին, ինչը կարող է ազդել Ռուսաստանում YouTube-ի աշխատանքի որակի վրա: