Ինտերնետ կապի խափանումներ՝ Հայաստանում․ օպերատորները պարզաբանում են
Ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում մի քանի տեղում վնասվել են մեր ընկերության միջազգային կապուղիները, ինչի հետևանքով առկա է ֆիքսված ու բջջային ինտերնետի ծառայությունների հասանելիության սահմանափակում: Այս մասին հայտարարություն է տարածել Team Telecom Armenia-ն։
«Մեր տեխնիկական թիմն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար: Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար»,-ասվում է հայտարարության մեջ:
Auroranews-ի հետ զրույցում Team Telecom-ի լրատվական բաժնից մանրամասնեցին, որ Կիրանցի տարածքում կապուղի է վնասվել։
«Մասնագետները տեղում են, փորձում են ամեն ինչ անել, որպեսզի կապը վերականգնեն»,-ասացին բաժնից։
Auroranews-ը կապ է հաստատել նաև Յուքոմ ընկերության հետ: Ընկերությունց նշել են, որ վթար կա, այս պահին աշխատանքներ են իրականացվում, որպեսզի խնդիրը հնարավորինս շուտ կարգավորվի: Սրա վերաբերյալ դեռ տեղեկությունն այսքանն է, նոր մանրամասներ լինելու դեպքում անմիջապես կներկայացնենք ձեր ուշադրությաանը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Որդեր՝ հավի մսի մեջ». Նարինե Կիրակոսյան
Լրագրող Նարինե Կիրակոսյանը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Այսօր Դավթաշեն 4 թաղամասում գտնվո...
Վիրավորները 5-ն են. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենայի վթարից
Հուլիսի 11-ին, ժամը 11-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհրի 175 կմ հատվածում՝՝ Գորայք բնակավայրի մոտ, վթարի է ենթարկվե...
Հուլիսի 10-ից երթևեկության փոփոխություններ Երևանի մի շարք փողոցներում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 10-ից երթևեկության կազմակերպման փոփոխո...
Իսակովի պողոտայում լուսացույցներից մեկը կաշխատի «հետիոտնի կանչ» ռեժիմով
Հարգելի քաղաքացիներ,մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 9-ից Իսակովի...