Ֆիլիպիններում գաղտնի գործող հիվանդանոցները պլաստիկ վիրաբուժական ծառայություններ են մատուցել օրինախախտներին
Ֆիլիպիններում գաղտնի գործող հիվանդանոցները պլաստիկ վիրաբուժության ծառայություններ են մատուցել փախստականներին ու խարդախություններով զբաղվող կենտրոնների աշխատակիցներին՝ օգնելու նրանց խուսափել ձերբակալությունից․ գրում է BBC-ն։
Հիվանդանոցներից մեկից երկու ամիս առաջ առգրավվել են մազերի փոխպատվաստման գործիքներ, ատամնաբուժական իմպլանտներ և մաշկի սպիտակեցման միջոցներ:
Նախագահին կից հանցավորության դեմ պայքարի հանձնաժողովի խոսնակ Ուինսթոն Ջոն Կասիոն նշել է, որ ամենայն հավանականությամբ այդ հիվանդանոցների պացիենտների թվում են նաև առցանց կազինոների աշխատողներ, ովքեր Ֆիլիպիններում գործում են անօրինական կերպով։
«Դրանք առաջին հայացքից սովորական հիվանդանոցների տեսք ունեն, բայց երբ ներս մտնեք, կապշեք նրանց ունեցած տեխնիկայից», – ասել է Կասիոն: