ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լայնածավալ հրթիռային հարձակում Ուկրաինայի վրա. Կիևում վնասվել է մանկական հիվանդանոց. կան զոհեր
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը առաջին հրթիռի արձակման մասին զգուշացվել են ժամը 09:51-ին։ Այնուհետև Կիևի քաղաքային ռազմական վարչությունից նշել են, որ տարածաշրջանում գործում են հակաօդային պաշտպանության ուժեր։
Կիևի քաղաքային ռազմական վարչությունը նաև նշել է, որ Կիևի վրա հրթիռային հարձակման հետևանքով բեկորներ են ընկել Սոլոմենսկի, Դնեպրովսկի, Դառնիցկի, Սվյատոշինսկի, Դեսնյանսկի, Շևչենկովսկի և Գոլոսեևսկի շրջաններում։ Հարվածի հետևանքով տուժել են ավտոտնակներ, առանձնատուն, Օխմադիտի մանկական հիվանդանոցը, բռնկվել են նաև հրդեհներ։
Մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ այժմ հայտնի է ինը վիրավորի մասին։ Նրանցից վեցը հոսպիտալացվել են։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հինգ մարդ մահացել է։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ընդհանուր առմամբ ռուսական բանակը տարբեր տեսակի 40 հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վորոնեժի շրջանում արտակարգ դրություն է մտցվել՝ ԱԹՍ-ների հարձակումից հետո պայթյունների պատճառով
Վորոնեժի շրջանի պահեստներից մեկում հրդեհ է բռնկվել, և այնտեղ սկսել են պայթել պայթուցիկ իրեր։ Տեսանյութը հրապարակում է Ba...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր` հայ-ամերիկյան Eagle Partner 2024 զորավարժություններից
ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարությունը X-ում տեսանյութ է հրապարակել հայ-ամերիկյան Eagle Partner 2024 զորավարժություններից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոստովի մարզում ԱԹՍ հարվածից նավթի պահեստում հրդեհ է բռնկվել
Ռուսաստանի Ռոստովի մարզում այսօր վաղ առավոտյան անօդաչու թռչող սարքի հարվածից նավթի պահեստում այրվում։Տարածաշրջանի նահանգ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Ալ-Մավասի շրջանին. վիրավորների թիվը գերազանցել է 300-ը
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Խան Յունիսում գտնվող Ալ-Մավասի շրջանում՝ վիրավորներին տարհանելու ժամանակ։Տեղեկություննե...