Telegram-ը տուգանվել է 3 միլիոն ռուբլով
Մոսկվայի Տագանսկի դատարանը Telegram մեսենջերին տուգանել է 3 միլիոն ռուբլով՝ հակակառավարական գործողությունների մասին տեղեկությունները հեռացնելու մերժման համար․ տեղեկացնում է TACC-ը։
«Դատարանը որոշել է մեղավոր ճանաչել Telegram Messenger Inc-ին Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 13.41-րդ հոդվածի 2-րդ մասով Ինտերնետում տեղեկատվական ռեսուրսի սեփականատիրոջ կողմից տեղեկատվությունը ջնջելու ձախողումը, եթե այդպիսի տեղեկությունը ջնջելու պարտավորություն է նախատեսված է օրենքով և պատժել նրան 3 միլիոն ռուբլու չափով տուգանքով»,- ասվում է դատարանի որոշման մեջ։
Ընկերությանը սպառնում էր առավելագույնը 4 միլիոն ռուբլի տուգանք։