Նապոլեոնի ատրճանակները, որոնցով փորձել է ինքնասպան լինել, աճուրդում վաճառվել են 1,69 մլն եվրոյով

Աճուրդում 1,69 միլիոն եվրոյով վաճառվել է Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտին պատկանող երկու ատրճանակ, որոնցով նա ժամանակին փորձել էր ինքնասպան լինել․ գրում է BBC-ն:


Ատրճանակները վաճառվել են Օսենաթ աճուրդի տանը՝ Ֆոնտենբլոյի պալատի մոտ։


Վերջերս ոսկով և արծաթով զարդարված և Նապոլեոնի պատկերը կրող այս ատրճանակները Ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից որակվել էին որպես ազգային հարստություններ, և արգելվել էր դրանց՝ երկրից դուրս հանումը:


Սա նշանակում է, որ Ֆրանսիայի կառավարությունն այժմ ունի 30 ամիս՝ գնման առաջարկ անելու նոր սեփականատիրոջը, որի անունը չի նշվում:


Ասում են, որ Նապոլեոնը ցանկացել է դրանցով ինքնասպան լինել 1814 թվականի ապրիլի 12-ի գիշերը իր բանակի պարտությունից հետո, ինչը նշանակում էր, որ նա ստիպված էր հրաժարվել գահից:


Քաղաքականություն