70 ավտոբուս անսարք է, 23-ը՝ վթարված․ մանրամասներ՝ հասարակական տրանսպորտից

Երևանի 67 երթուղիներում փաստացի սպասարկել են 3538 շարժակազմ՝ նախատեսզված 3937-ի փոխարեն։ 399-ով պակաս է, թերակատարումը՝ 10,1 տկոս։ Այս մասին հայտնի դարձավ Երևանի քաղաքապետարանում խորհրդակցությունից։


Նաև տեղի է ունեցել 25 ճանապարհատրանսպորտային պատահար՝ հասարակական տրանսպորտի մասնակցությամբ, մեկ անձ մարմնական վբնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Պատճառը վարորդի կտրուկ արգելակումն է․ ուղևորը վայր է ընկել և ստացել ողի և թիակի կոտրվածք։


Նշվեց նաև, որ նախորդ շաբաթ տրանսպորտում առկա է եղել 82 անսարք միավոր, վթարված՝ 28։ Այս շաբաթ՝ անսարք 70 միավոր, վթարված՝ 23 միավոր։

Քաղաքականություն