Դավթաշենում դաժանաբար ծեծված և 5-րդ հարկից գցած շան ձագերին սպառնում են վերացնել. ահազանգ
Հարգելի կենդանասերներ կանգնած եմ մի մեծ խնդրի առջև , Դավիթաշեն 2-րդ թաղամասի 31 շենքում դաժանաբար ծեծված և 5-րդ հարկից գցած շանը վերջ տալով բնակիչները չհանգստացան և հիմա էլ շենքի չակերտավոր տղամարդիկ տանտիրոջից պահանջել են որ հանի դուրս այդ շուն կերակրողին , այն կնոջը ում կեր էի տրամադրում շնիկների համար , իսկ տան տերը հուլիսի 6-ին իրեն տնից դուրս է հանում։ Այս մասին Մենք և մեր Կենդանիները ֆեյսբուքյան խմբում գրել է Աննա Մանուկյան օգտատերը:
«Հաջորդ խնդիրը այն է , որ այսօր 2 տղամարդ պահանջում էին ինձանից այդտեղից վերացնել այդ մահացած շան ձագերին (թվով 8)։ 2-3 ին էլ ես կվերցնեմ , բայց չեմ կարող 8-ին:,- գրել է նա: Օտատերը խնդրել է, որ գոնե մոր մահից հետո նրանք ապրեն ապահով , այլապես այդ բակում նրանք նույնպես կարժանանան մոր բախտին:
Հիշեցնենք` ինչպես հայտնել է shamshyan.com-ը, հուլիսի 1-ին ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշեն 2-րդ թաղամասի 31 շենքի 5-րդ հարկի շքամուտքից ոմն «Հրոյի» որդին իր ընկերների հետ միասին շանը նետել է ցած:
Ոստիկանները տեղում պարզել են, որ ոմն Հրոն և նրա որդին դաժան ծեծի են ենթարկել անտուն շանը, իսկ հետո նշված շենքի 5-րդ հարկի շքամուտքից շանը նետել են ցած:
Դեպքի փաստվ ոստիկանության Մաշտոցի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Որդեր՝ հավի մսի մեջ». Նարինե Կիրակոսյան
Լրագրող Նարինե Կիրակոսյանը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Այսօր Դավթաշեն 4 թաղամասում գտնվո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Այսօր Վարդավառ է. ԵԱՍՄ հիմնարկի ջրցան մեքենաները կշրջեն Երևանի վարչական շրջաններում
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ Վարդավառի տոնի կապակցությամբ «Երևան...
Հուլիսի 10-ից երթևեկության փոփոխություններ Երևանի մի շարք փողոցներում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 10-ից երթևեկության կազմակերպման փոփոխո...
Իսակովի պողոտայում լուսացույցներից մեկը կաշխատի «հետիոտնի կանչ» ռեժիմով
Հարգելի քաղաքացիներ,մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 9-ից Իսակովի...