Երբ է ՃՈ տուգանքները 50 տոկոսով վճարելու արտոնությունից օգտվելու վերջնաժամկետը․ հարկադիրից հիշեցնում են
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հիշեցնում են, որ ՃՈ տուգանքը 50 տոկոսով և մնացորդ գումարի համապատասխան կատարողական ծախսը վճարելու օրենքով նախատեսված արտոնությունից հարկադիր կատարման փուլում օգտվելու վերջնաժամկետը հուլիսի 8-ն է։
Հորդորում ենք այն քաղաքացիներին, ովքեր դեռ չեն հասցրել կատարել վճարումներ մինչև ապրիլի 5-ը հարկադիր կատարման ներկայացված ՃՈ տուգանքների համար, շտապեն օգտվել արտոնությունից։
Վճարումները հնարավոր է իրականացնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակ», «Հետախուզումներ» թվային հարթակների, ինչպես նաև բանկերի և վճարահաշվարկային տերմինալների, իսկ աշխատանքային օրերին՝ նաև Ծառայության Երևան քաղաքի և մարզային ստորաբաժանումների սպասարկման գրասենյակներ այցելելով։
Ի դեպ, «Անձնական գրասենյակում» հնարավոր է գրանցվել նաև «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով։
Նմանատիպ հոդվածներ
Նոր ակտիվ ցիկլոն կներթափանցի Հայաստան. Գագիկ Սուրենյան
Շաբաթվա վերջին նոր տեղումնաբեր ցիկլոն կներթափանցի Հայաստան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի...
Այսօր մահացած զինծառայողը մորն օգնելու համար էր մեկնել ծառայողության․ նա տան ավագ զավակն էր
Հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հե...
Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք խաչմերուկներում
Հուլիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևան քաղաքի մի շարք փողոցներում: Այս մասին հայտնում ե...
Պայմանագրային զինծառայող է զոհվել․ հայտնի է ինքնությունը
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է․«Հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամաս...