Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք խաչմերուկներում
Հուլիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևան քաղաքի մի շարք փողոցներում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Հուլիսի 4-ից Պուշկին փողոցի՝ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից դեպի Տերյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
Հուլիսի 5-ից կարգելվի հետադարձը Հր. Քոչար – Գյուլբենկյան, Հր. Քոչար – Վաղարշյան, Հր. Քոչար – Փափազյան փողոցների խաչմերուկներում՝ Քոչարի փողոցի երկու կողմերում՝ երկու ուղղությամբ, Վաղարշյան – Խաչատրյան փողոցների և Կոմիտասի պողոտա – Վաղարշյան փողոց խաչմերուկներում՝ Վաղարշյան փողոցում:
Ինչպես նաև Կոմիտասի պողոտայից դեպի Վաղարշյան փողոց ուղղությամբ տեղադրված լուսացույցի աջ լրացուցիչ սեկցիան կդառնա կարգավորվող:
Միաժամանակ նշված ճանապարհահատվածներում կիրականացվեն համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Նոր ակտիվ ցիկլոն կներթափանցի Հայաստան. Գագիկ Սուրենյան
Շաբաթվա վերջին նոր տեղումնաբեր ցիկլոն կներթափանցի Հայաստան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի...
Այսօր մահացած զինծառայողը մորն օգնելու համար էր մեկնել ծառայողության․ նա տան ավագ զավակն էր
Հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հե...
Շիրակ օդանավակայանի աշխատակիցները տարհանվել են․ մանրամասներ ՆԳՆ-ից
Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակ օդանավակայանում ռումբ է դրված․ ա...
Երբ է ՃՈ տուգանքները 50 տոկոսով վճարելու արտոնությունից օգտվելու վերջնաժամկետը․ հարկադիրից հիշեցնում են
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հիշեցնում են, որ ՃՈ տուգանքը 50 տոկոսով և մնացորդ գումարի համապատասխան կատարո...