ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արջը դուրս է եկել մարդկանց մոտ և փորձել «գողանալ» տղամարդու հողաթափերը․ ՌԴ
Իրկուտսկի մարզում արջը դուրս է եկել մայրուղի: Այս մասին հայտնում է «Բորուսիա» տելեգրամյան ալիքը։
Տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին Սլյուդյանսկի շրջանի մայրուղու վրա։ Արջը դուրս է եկել մարդկանց մոտ, որոնք սկսել են նկարահանել նրան եւ ուտելիք հյուրասիրել։ Ավելի ուշ գիշատիչը փորձել է խլել հողաթափերը մի տղամարդուց, որը փորձել է լուսանկարվել նրա հետ։ Նշվում է, որ կենդանին ագրեսիա չի ցուցաբերել։
Սակայն մասնագետները կոչ են արել մարդկանց չշփվել գիշատիչների հետ և չկերակրել նրանց, քանի որ կենդանիներն անպայման կվերադառնան նույն վայր մեկ այլ անգամ՝ իմանալով, որ այնտեղ կերակրում են: Ընդ որում, թե ինչ տրամադրություն կունենա կենդանին հաջորդ անգամ հայտնի չէ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե չեք ուզում, որ ձեր անունից վարկ ձևակերպեն, լսեք․ Սամվել Մարտիրոսյան
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է, որ զանգերի միջոցով խաբեություն է տարածվում:«Նոր տարափ է սկսվել։ Շատ սիրուն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր են տարածվել «Ֆազ» մականվամբ հայտնի Սերգեյ Գրիգորյանի սպանության դեպքից
Համացանցում նոր կադրեր են հրապարակվել «Ֆազ» մականվամբ հայտնի Սերգեյ Գրիգորյանի սպանության դեպքից։Ավելի վաղ հայտնել էինք,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե երեք օր ջուր է կտրվել, խախտում է. ՀԾԿՀ նախագահ
Երկար ժամկետով ջուր չունենալը կանոնների խախտում է: Այս մասին ասել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով ջրանջ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Էս ո՞նց եք խփում, հանցագո՞րծ է». Ազատության պողոտայում շենք են կառուցում, բնակիչները բողոքում են․ 24News
Ազատության պողոտայի 12/1 հասցեում ընթանում է շենքի շինարարություն, ինչը հարուցել է տեղի բնակիչների բողոքը։ 24News-ին տրա...