ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սևաստոպոլում տագնապի ժամանակ անվտանգության աշխատակիցը մարդկանց և երեխաներին դուրս է արել առևտրի կենտրոնից
Սևաստոպոլի «Մոսկովսկի» առևտրի կենտրոնում անվտանգության աշխատակիցը հրթիռի սպառնալիքի ժամանակ մարդկանց երեխաների հետ միասին դուրս է հանել փողոց, քանի որ նրա աշխատանքային օրն արդեն ավարտվել է։ Այս մասին հայտնում է Readovka–ն:
Նա հայտարարել է, որ մտադիր չէ մարդկանց հետ նստել, և բոլորը պետք է դուրս գան այնտեղ, որտեղ թռչում են ուկրաինական հրթիռները։
Միևնույն ժամանակ, երկու օր առաջ Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ բոլոր ձեռնարկությունները՝ պետական և մասնավոր, պարտավոր են մարդկանց թույլ տալ իրենց տարածքներում մնալ տագնապի ժամանակ։ Պահանջը չկատարելու դեպքում իրավաբանական անձինք ենթակա են տուգանքի՝ 100-ից մինչև 300 հազար ռուբլու չափով: Սակայն, ինչպես գրում է թելեգրամյան ալիքը, փաստաթուղթն ուժի մեջ է մտնում հրապարակումից 10 օր հետո (այսինքն՝ միջադեպի պահից ութ օր), և, հետևաբար, հայտնի չէ՝ արդյոք առևտրի կենտրոնի ղեկավարությունը և անձամբ անվտանգության աշխատակիցը կպատժվեն։