Սիմոնյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Իշխանյանը՝ փոխչեմպիոն. Բռնցքամարտի պատանիների առաջնություն
Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող Սիմոն Սիմոնյանը և Սյուզաննա Իշխանյանը հաղթել են մրցակիցներին։
48 կգ քաշային Սիմոնյանը 5։0 հաշվով հաղթել է Ադրբեջանի մրցակից Նիխաթ Գասիմովին ու դարձել Եվրոպայի չեմպիոն։ 49 կգ քաշային Իշխանյանը, հաղթելով մրցակցին, նվաճել է Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը, հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Առաջնության եզրափակիչ փուլը մեկնարկել է Երևանի ժամանակով ժամը 15։00-ին։ Ոսկե մեդալների համար կպայքարեն նաև Ալեքս Պետրոսյանը (63 կգ), Սամվել Սիրամարգյանը (75 կգ), Արտյոմ Ստեփանյանը (66 կգ), Առնո Դարչինյանը (50 կգ), Տիգրան Հովսեփյանը (54 կգ), Մարտին Սահակյանը (60 կգ), Համեստ Աֆրիկյանը (48 կգ)։
Առաջնությունը կավարտվի այսօր։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանցի ըմբիշները չեն մասնակցի Փարիզի Օլիմպիական խաղերին
Ռուսաստանի մարզական ըմբշամարտի ֆեդերացիան պաշտոնական ուղերձով հայտնել է Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակցությունից հրաժար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիմոն Սիմոնյանը հաղթեց ադրեջանցուն ու բերեց առաջին ոսկին. Բռնցքամարտի պատանիների առաջնություն
Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող Սիմ...
ՖԻԴԵ-ն Ռուսաստանի շախմատի ֆեդերացիային 2 տարով զրկել է անդամակցությունից
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) Ռուսաստանի շախմատի ֆեդերացիային երկու տարի ժամկետով զրկել է կազմակերպության անդամու...
Փարիզ-2024. հրաձիգ Էլմիրա Կարապետյանը 9-րդն է որակավորման փուլում
Փարիզի Օլիմպիական խաղերում այսօր Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մր...