Ռուսաստանցի ըմբիշները չեն մասնակցի Փարիզի Օլիմպիական խաղերին
Ռուսաստանի մարզական ըմբշամարտի ֆեդերացիան պաշտոնական ուղերձով հայտնել է Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակցությունից հրաժարվելու մասին։
«Ռուսաստանի մարզական ըմբշամարտի ֆեդերացիյի գործադիր կոմիտեն ազատ, հունահռոմեական ոճերի եւ կանանց ըմբշամարտի հավաքականների մարզչական շտաբերի, Օլիմպիական խաղերի մասնակցության հրավեր ստացած ըմբիշների հետ ընդլայնված խորհրդակցության արդյունքում՝ միաձայն որոշմամբ հրաժարվել է մասնակցել Օլիմպիական խաղերին։
Ֆեդերացիան, հավաքականների մարզիկներն ու մարզիչները տեղի չեն տա քաղաքական գործիչների պահանջներին եւ թույլ չեն տա կոտրել ռուսաստանյան թիմերի ոգին։ Մենք չենք ընդունում ոչ մարզական ընտրության սկզբունքը, որով առաջնորդվում է Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ձեւավորելով մասնակցության իրավունք ստացած մարզիկների ցուցակը։ Դրա նպատակը մեր թիմի միասնության սկզբունքի խաթարումն է»,- նշվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ օլիմպիական վարկանիշային մրցաշարում ռուսաստանցի ըմբիշները նվաճել են 18 հնարավորից 16 ուղեգիր։ Հունիսի 15-ին ՄՕԿ-ը հրապարակել էր մասնակցության իրավունք ստացած ռուսաստանցի ըմբիշների ցուցակը, որը բաղկացած է ընդամենը 10 մարզիկից։ Նրանցից 6-ը հավաքականների առաջատարներից չեն։
Նմանատիպ հոդվածներ
Սիմոնյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Իշխանյանը՝ փոխչեմպիոն. Բռնցքամարտի պատանիների առաջնություն
Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող Սիմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիմոն Սիմոնյանը հաղթեց ադրեջանցուն ու բերեց առաջին ոսկին. Բռնցքամարտի պատանիների առաջնություն
Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող Սիմ...
Փարիզ-2024. հրաձիգ Էլմիրա Կարապետյանը 9-րդն է որակավորման փուլում
Փարիզի Օլիմպիական խաղերում այսօր Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մր...
Եվրո-2024-ի այսօրվա հանդիպումները
Գերմանիայում կայանալիք Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում կկայանա երկու հանդիպում։ Երևանի ժամանակով ժամը 20:00-ին Անգ...