ՖԻԴԵ-ն Ռուսաստանի շախմատի ֆեդերացիային 2 տարով զրկել է անդամակցությունից
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) Ռուսաստանի շախմատի ֆեդերացիային երկու տարի ժամկետով զրկել է կազմակերպության անդամությունից։
Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է շախմատիստ Պետեր Հայնե Նիլսենը՝ ՖԻԴԵ-ի փաստաթղթերին հղումով։
«Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան պատժվում է` ժամանակավորապես զրկվելով ՖԻԴԵ-ի անդամակցությունից, ներառյալ կազմակերպության հովանու ներքո անցկացվող հանդիպումներին և միջոցառումներին մասնակցելուց: Բացառման ժամկետը տվյալ որոշման ընդունման պահից երկու տարի է», - նշված է փաստաթղթում։
Նշվում է նաև, որ ֆեդերացիային անդամակցությունից զրկելը չի ազդում շախմատիստների, մրցավարների, մարզիչների և Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի մաս կազմող ակումբների շախմատային գործունեության վրա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուսիկը հաղթել է Ֆյուրիին բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար պայքարում
Կիրակի գիշերը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում՝ ուկրաինացի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը հաղթել է բրիտանացի Թայսո...
Սիմոնյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Իշխանյանը՝ փոխչեմպիոն. Բռնցքամարտի պատանիների առաջնություն
Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող Սիմ...
Ռուսաստանցի ըմբիշները չեն մասնակցի Փարիզի Օլիմպիական խաղերին
Ռուսաստանի մարզական ըմբշամարտի ֆեդերացիան պաշտոնական ուղերձով հայտնել է Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակցությունից հրաժար...
Հայաստանում կանցկացվի բռնցքամարտի Yerevan Cup 2024 միջազգային մրցաշարը
Հունիսի 10-16-ը Երևանում կկայանա բռնցքամարտի Yerevan Cup 2024 միջազգային մրցաշարը: Սա կլինի Հայաստանի մայրաքաղաքում կազմ...