Ռուսաստանում հարկային ծառայությունը մտադիր է կալանք դնել հայտնի ադրբեջանցի բլոգեր Հուսեյն Հասանովի ունեցվածքի վրա
ՌԴ Դաշնային հարկային ծառայությունը ցանկանում է դատարանի միջոցով կալանք դնել բլոգեր Հուսեյն Հասանովի ունեցվածքի վրա, որը գերատեսչությանը 128,5 մլն ռուբլի պարտք է։ Ինչպես հաղորդում է Shot թելեգրամյան ալիքը, Մոսկվայի արբիտրաժային դատարանը վարույթ է սկսել հարկային մարմինների պահանջով։
Ըստ Shot-ի՝ Դաշնային հարկային ծառայությունը խնդրում է կալանքի տակ առնել «Մոսկվա-Սիթի» բիզնես կենտրոնում գտնվող Neva Towers բնակելի համալիրում բլոգերին պատկանող բնակարանները։ Այս 124 քմ մակերեսով անշարժ գույքի շուկայական արժեքը հասնում է 150 միլիոն ռուբլու, գրում է ալիքը։
Բացի այդ, հարկային հայտարարագրում, իբր, նշված է երկու շքեղ ավտոմեքենա՝ 2020 թվականի Rolls-Royce Cullinan և 2022 թվականի արտադրության Chevrolet Tahoe, որոնց շուկայական արժեքը հասնում է համապատասխանաբար 50 միլիոն և 11 միլիոն ռուբլու։
Shot-ն ավելի վաղ գրել էր, որ Հասանովի հաշիվները չորս բանկերում սառեցվել են հունիսի 13-ից՝ 144,8 միլիոն ռուբլու հարկային պարտքի պատճառով։ Սրանից հետո բլոգերն իբր 16,3 միլիոնով կրճատել է պարտքը, սակայն մնացած գումարն այդպես էլ չի վճարվել։
Հուսեյն Հասանովը ադրբեջանական ծագմամբ ռուսաստանցի հայտնի վիդեոբլոգեր է և մարզիչ, որի Instagram-ն ունի 30 միլիոն բաժանորդ։
Նմանատիպ հոդվածներ
Spotify-ը հեռացրել է Գրիգորի Լեպսի, Շամանի և ևս մի քանի արտիստների էջերը
Spotify-ը հեռացրել է ռուսաստանցի մի քանի արտիստների էջերը, որոնց նկատմամբ ԱՄՆ-ն և ԵՄ-ն պատժամիջոցներ են սահմանել Ուկրաին...
«Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրը կլինի հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին
«Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քևին Սփեյսին՝ ոչ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. SHAMAN- ի երկրպագուները հավաքվել են Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան մոտ և կատարել «Ես ռուս եմ» երգը
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ ռուսաստանցիները հավաքվել են` ներկա գտնվելու համար SHAMAN-ի մինի- համերգին, գրում է RTVI-ը։&nbs...