Ապահով երկիր՝ հարուստ պատմությամբ ու ավանդույթներով․ Իտալական հայտնի պարբերականի անդրադարձը Հայաստանին
Իտալական հայտնի Vanity Fair Italy պարբերականն անդրադարձել է Հայաստանին: Այս մասին հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։
Իտալացի լրագրողներն իրենց տպավորություններով են կիսվել Հայաստան կատարած այցի մասին՝ ներկայացնելով այն, որպես ապահով երկիր՝ հարուստ պատմությամբ և ավանդույթներով, որն արժանի է ավելի մեծ ուշադրության զբոսաշրջիկների կողմից։
«Հայաստան գիշերը ժամանելուն պես առաջին բանը, որ նկատում եմ, չտեսնված այբուբենի արձանագրություններն են.Հայաստանում խոսում են հնդեվրոպական ծագման լեզվով, բայց այն այլ լեզուների հետ ոչինչ չի կիսում: 36 տառից բաղկացած այբուբենը, որին հաջորդած դարերում ավելացվեցին ևս 3-ը, ստեղծվել է 405 թվականին Մեսրոպ Մաշտոցի կողմից և, ըստ երևույթին, հնչյունների մակարդակով ամենաամբողջականներից մեկն է, ուստի հայերի համար շատ հեշտ է սովորել այլ լեզուներ: Այսպիսով, հաջորդ օրերին ես նկատում եմ, որ մարդկանց մեծամասնությունը, ում հետ հանդիպում եմ, խոսում է առնվազն երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն, այնուհետև պարսկերեն, անգլերեն, ֆրանսերեն կամ նույնիսկ իտալերեն: Երեխաները դպրոցում սովորելու առաջին 3 տարիներին սովորում են 3 այբուբեն:»,- գրել է լրագրողը:
Լրագրողները նաև անդրադարձել են` քրիստոնեության կարևորութանը ,հայկական վանքերին, Արարատին` անվանելով այն «կորուսյալ լեռ» և հայկական խոհանոցին: