Վեճ ու ծեծկռտուք՝ Կոտայքի մարզում․ մասնակիցների թիվը անցնում է 10-ից
Հունիսի 15-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 23։10-ի սահմաններում Չարենցավան քաղաքի «Այֆուդ» սննդի կետի հարևանությամբ ճանապարհին անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Իշխան Հ․-ն ապտակել է Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Հակոբ Ե․-ին, որից հետո Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Կարեն Գ․-ի ուղղորդմամբ Հակոբ Ե․-ն կանչելով իր ընկերներ, Կոտայքի մարզի բնակիչներ 23-ամյա Աշոտ Զ․-ին, 29-ամյա Արայիկ Ս․-ին և մի քանի դեռևս տվյալները չպարզված անձանց հետ միասին ծեծի են ենթարկել Իշխան Հ․-ին և Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Սարգիս Դ․-ին, հաղորդում է Shamshyan.com-ը:
Հունիսի 16-ին, ժամը 22։00-ի սահմաններում Շահումյան փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող չշահագործվող ճանապարհին նույն հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Կոտայքի մարզի բնակիչներ 34-ամյա Անդրանիկ Հ․-ն, 26-ամյա Յուրա Ա․-ն, 35-ամյա Դավիթ Ս․-ն, 50-ամյա Սանասար Շ․-ն, Աշոտ Զ․-ն, Հակոբ Ե․-ն, Արայիկ Ս․-ն, 40-ամյա Գարիկ Դ․-ն, 34-ամյա Գարիկ Պ․-ն, 40-ամյա Արտյոմ Ա․-ն, 37-ամյա Գրիշա Կ․-ն, 37-ամյա Սուրեն Ա․-ն, Իշխան Հ․-ն, Սարգիս Դ․-ն ծեծի են ենթարկել միմյանց:
Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին: