Կյանքից հեռացել է ֆրանսիացի լեգենդար դերասանուհին

92 տարեկանում մահացել է հայտնի ֆրանսիացի դերասանուհի Անուկ Էմեն (Նիքոլ Դրեյֆուս), որը Ժան Լուի Տրինտինյանի հետ նկարահանվել է Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը» ֆիլմում: Մահվան լուրը սոցցանցերում հայտնել է նրա դուստրը՝ Մանուելա Պապատակիսը։


«Ես նրա կողքին էի, երբ նա մահացավ այսօր առավոտյան Փարիզի իր տանը», - գրել է դուստրն Instagram-ում:


Անուկ Էմեն աշխատել է իր ժամանակի մեծագույն ռեժիսորներից մի քանիսի հետ: «Տղամարդը և կինը» ֆիլմում դերը նրան բերել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ «Ոսկե գլոբուս», ինչպես նաև առաջադրում հեղինակավոր «Օսկար» մրցանակի:


Էմեն նկարահանվել է Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանք» (La Dolce Vita) և «Ութ ու կես» ֆիլմերում։


Աստղը ծնվել է 1932 թվականին Փարիզում, կինոկարիերան սկսել է 1940-ականներին։ Նրա վերելքը եղել է 1960-ականներին: