Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Kia»-ն և «Ford Transit»-ը
Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել են «Kia» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։-
Shamshyan-ի տեղեկություններվ, բախման հետևանքով «Kia»-ն բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, անցել կանաչ գազոնի վրայով և կողաշրջված վիճակում հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում՝ մասամբ փակելով ճանապարհը։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
«Kia»-ի վարորդը կին է եղել, ով ավտոմեքենա վարելու իրավունքի չի ունեցել։
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանության կողմից որոնվում են ԱԺ նախկին պատգամավորն ու նրա որդին
SHAMSHYAN-ի տեղեկություններով՝ հունիսի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:45-ի սահմաններում ՀՀ Ներքին...
Արմավիրի մարզում գարեջրատան դիմաց վեճի ժամանակ 3 հոգով ծեծի են ենթարկել 49-ամյա քաղաքացուն
SHAMSHYAN -ի տեղեկություններով՝ մայիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարութ...
Երևանյան լճի հարևանությամբ բախվել են շտապօգնության ավտոմեքենան, «Hyundai»-ն ու «Toyota Corolla»-ն
Այսօր՝ հունիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ժամեր առաջ Փամբակ համայնքում տեղացած կարկուտի հետևանքները
ժամեր առաջ Փամբակ համայնքում տեղացած կարկուտի, հորդառատ անձրևի և ուժգին քամիների հետևանքով Եղեգնուտ, Վահագնի, Անտառամուտ...