Արմավիրի մարզում գարեջրատան դիմաց վեճի ժամանակ 3 հոգով ծեծի են ենթարկել 49-ամյա քաղաքացուն
SHAMSHYAN -ի տեղեկություններով՝ մայիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 23։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Չարենց փողոցում Արմավիրի մարզի բնակիչներ 27-ամյա Գնել Մ․-ն և 26-ամյա Էրիկ Գ․-ի միջև ծագած վիճաբանության ժամանակ հնարավոր է, որ վերջիններս մարմնական վնասվածքներ հասցրած լինեն միմյանց և նշված վիճաբանությունը գուցե շարունակություն ունենա:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումներով և կատարված ստուգողական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 28-ին ժամը 23։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Չարենց փողոցի 4/7 հասցեում գործող «ICE BEER» գարեջրատան դիմաց ծագած վիճաբանության ժամանակ Գնել Մ․-ն, Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Վահե Պ․-ն և Շիրակի մարզի բնակիչ 28-ամյա Հովհաննես Մ․-ն ծեծի են ենթարկել Էրիկ Գ․-ին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և Էրիկ Գ․-ի հորը, Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Արմեն Գ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նմանատիպ հոդվածներ
Երևանյան լճի հարևանությամբ բախվել են շտապօգնության ավտոմեքենան, «Hyundai»-ն ու «Toyota Corolla»-ն
Այսօր՝ հունիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի...
Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Kia»-ն և «Ford Transit»-ը
Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի...
Բրյուսելի օդանավակայանում հրդեհ է բռնկվել
Բրյուսելի օդանավակայանի Brucargo բեռների գոտում հրդեհ է բռնկվել։ Իշխանությունների տվյալներով՝ հրդեհը բռնկվել է հինգշաբթի...
Ոստիկանության կողմից որոնվում են ԱԺ նախկին պատգամավորն ու նրա որդին
SHAMSHYAN-ի տեղեկություններով՝ հունիսի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:45-ի սահմաններում ՀՀ Ներքին...