Կիբեռհանցագործները սկսել են հարձակվել Hamster Kombat խաղացողների վրա

Կիբեռհանցագործները սկսել են հարձակվել ռուսների վրա, ովքեր խաղում են հայտնի կրիպտոխաղ՝ Hamster Kombat: Խաբեբաները մուտք են ստանում զոհերի կրիպտո դրամապանակներ և դրանցից հանում կրիպտոարժույթները: Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել է F.A.C.C.T-ի ֆիշինգի պաշտպանության ղեկավար Իվան Լեբեդևը։


«Ավելի քան 200 ռեսուրսներ օգտագործում են Hamster Kombat Telegram հավելվածի հայտնիությունը՝ տուժածների կրիպտո դրամապանակներից օգտվելու համար: Drainer-ը ծրագիր է, որը ստեղծվել է տուժածների կրիպտոդրամապանակներից ակտիվները հարձակվողների դրամապանակներ արագ հանելու համար։ Խաղում բոնուսները կարող են հանվել կրիպտոյի տեսքով»,- նշել է Լեբեդևը։


Նրա խոսքով՝ խաղացողների համար ռիսկն այն է, որ իրենց TON-դրամապանակը կապեն չարագործների հավելվածին՝ նրանց ուղարկած ֆիշինգային ռեսուրսի հղման միջոցով։ Այս կերպ խաբեբաներին հասանելի կլինի դրամապանակով բոլոր գործողությունները, մասնավորապես՝ միջոցների դուրսբերումը: Փորձագետը հավելեց, որ մարդը մարդը կարող է նաև զրկվել իր տելեգրամյան հաշվից․ Hamster Kombat խաղացողներին առաջարկվում է մուտք գործել տելեգրամյան հաշիվ՝ բոտը գործարկելու համար, որից հետո օգտատերը կորցնում է իր հաշվի հասանելիությունը:


Hamster Kombat կրիպտոխաղը Telegram-ում խաղում է ավելի քան 150 միլիոն մարդ ամբողջ աշխարհում: 


Ավելի վաղ հայտնել էինք, որ Hamster Kombat-ը կարող է տանել հոգեբուժարան և բանտ։