ԱՄՆ-ը մտադիր Է օրինական կարգավիճակ տրամադրել հարյուր հազարավոր միգրանտների. ԶԼՄ

Ամերիկյան վարչակազմը մտադիր է օրինական կարգավիճակ տրամադրել ԱՄՆ-ում առանց անհրաժեշտ փաստաթղթերի բնակվող հարյուր հազարավոր միգրանտների: Այս մասին ուրբաթ հայտնել է CBS հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։


Նրանց տվյալներով՝ սա կվերաբերի անօրինական միգրանտներին, որոնք ԱՄՆ-ում ապրել են առնվազն 10 տարի եւ ամուսնացած են ամերիկացի քաղաքացիների հետ: Նրանց տրվելու են աշխատանքի թույլտվություններ, ինչպես նաև երաշխավորվելու է պաշտպանություն արտաքսումից։


Աղբյուրները հստակեցրել են, որ նախաձեռնության մասին կարող է հայտարարվել արդեն հունիսի 18-ին, սակայն ծրագիրը դեռ չի հաստատվել վարչակազմի կողմից: Սպիտակ տան ներկայացուցիչը CBS-ին հայտնել է, որ վերջնական որոշում չի կայացվել:


Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում ապրում է մոտ 11 մլն ապօրինի միգրանտ: Ինչպես սպասվում է, այս ծրագիրը սուր քննադատություն կառաջացնի ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների կողմից, որոնք հանդես են գալիս միգրացիոն քաղաքականության խստացման օգտին:

Քաղաքականություն