ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արա Մարտիրոսյանին Ռուսաստանում հետմահու մրցանակ է շնորհվել
Երգիչ Արա Մարտիրոսյանին Ռուսաստանում կայացած «ЗОЛОТОЙ ВЕК» բիզնես մրցանակաշխության ժամանակ հատուկ մրցանակ է շնորհվել՝ «Երաժշտական արվեստի զարգացման մեջ իր ներդրումի համար»։ Մրցանակը ստացել է արտիստի քույրը՝ Արաքսյա Մարտիրոսյանը։
«Արա Մարտիրոսյանը շատ հայտնի էր Ռուսաստանում, եւ այդ մասին ավելորդ անգամ նշել պետք չէ, որովհետեւ դուք՝ բոլորդ, շատ լավ գիտեք։ Նա երգում էր սիրո մասին, եւ այնքան զգացմունք կար նրա երգերում, որ նրա հոգին ու սիրտն, անխոս, ապրում են այդ երգերում, եւ նա շարունակում է մնալ այստեղ»,-մրցանակը երգչի քրոջը հանձնելիս նշել է հաղորդավար Իգոր Վերնիկը։
Արաքսյա Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել մրցանակաբաշխության կազմակերպիչներին եւ բոլոր նրանց, ովքեր գնահատում են իր եղբոր ստեղծագործությունները։
«Ուզում եմ, պարզապես, ասել, որ նա, ուղղակի, շատ երջանիկ կլիներ»,-հավելել է նա։
Հիշեցնենք, որ Արա Մարտիրոսյանը կյանքից հեռացել է 2023 թ-ի դեկտեմբերի 15-ին։ Արտիստի մոտ գրանցվել էր սրտի կանգ։ Նա 46 տարեկան էր։