Հայաստանում փաստաթղթերը կպահվեն ամպային տիրույթում
Հայաստանում կներդրվի «Ամպայինն՝ առաջինը» համակարգ, համաձայն որի՝ փաստաթղթերը կթվայնացվեն ու կպահվեն համացանցի ամպային տիրույթում։
«Ներկայում տեղեկատվական համակարգերի, տվյալների և տեղեկատվության պահպանման նպատակով կիրառվում են ավանդական սերվերներ: Սերվերային ռեսուրսների ընդլայնումը սովորաբար ներառում է ապարատային բաղադրիչների (hardware components) արդիականացում (օրինակ, ավելի շատ օպերատիվ հիշողություն (Random-access memory-RAM) կամ պրոցեսոր ավելացնելը) կամ լրացուցիչ սերվերների տեղակայում: Ամպային ծառայությունները թույլ են տալիս, պահանջարկից կախված, հեշտությամբ ավելացնել կամ նվազեցնել ռեսուրսները՝ ապահովելով ճկունություն և ծախսարդյունավետություն: Դինամիկ մասշտաբայնությունը ամպային ծառայությունների հիմնական առավելություններից մեկն է»,- նշված է որոշման հիմնավորումներում: