ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը մի նշաձող է սահմանել, որի տակից չի կարողանում դուրս գալ. Սեյրան Օհանյան
Փաշինյանը պարզապես ևս մեկ անգամ ստում է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«2018թ-ին որպես նոր ղեկավար նա պարտավոր էր նախորդ ղեկավարներից ճշտել՝ բանակցային գործընթացն ինչ բնագծում է, բայց նա սկսեց սեփական կետից: Յուրաքանչյուր գիտակից մարդ նախկիններից հարցնում է վիճակից, բայց հայ ժողովրդի համար Արցախի հարցից կարևոր հարց, երևի, չի եղել: Մեր անկախությունը կապված է Արցախի հետ»,- նշեց մեր զրուցակիցը:
Սեյրան Օհանյանը շեշտեց՝ Փաշինյանը պարզապես ասում է այն՝ ինչ մտածում է:
«Այն ժամանակ էլ էր պատրաստ, բայց փորձել է ասել, որ ամեն բան որոշողն ինքն է: Մի նշաձող է սահմանել, որի տակից չի կարողացել դուրս գալ»,- ընդգծեց նա:
«Հայաստան» խմբակցության ղեկավարն արձանագրեց՝ երեկ խորհրդարանում այնպիսի հարցադրումներ էին հնչեցրել, ինչից Փաշինյանն ինքնամերկացավ:
«Նախորդ արտահերթ ընտրությունների թերություններից ամենակարևորն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնակատար էր: Նոր ընտրությունների դեպքում պետք է ամեն բան անել, որ նա չմնա պաշտոնակատար»,- նշեց նա:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին:
«Բագրատ Սրբազանն ամեն քայլի մերկացնում է իրենց ու ամեն կերպ իշխանությունը փորձում է թաքնվել ոստիկանական ուժերի հետևում: Այս շարժումը հետվերադարձ չունի, այս շարժումը պետք է գնա մինչև վերջ: Այս իշխանությունները չեն արտահայտում հայ ժողովրդի շահերը»,- ասաց նա:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ Հայաստանը վերածվում է բռնապետության և ոստիկանապետության:
Մանրամասները՝ տեսանյութում.
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դու ես ստում, իջի՛ր ամբիոնից, դու այստեղ գտնվելու իրավունք չունես․ Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանին
Պարո՛ն Օհանյան, ես համոզմունք ունեմ, որ Դուք չեք տիրապետում ձեր խմբակցությանը, ձեր խմբակցության կին պատգամավորը դուրս գա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբեք չեմ այցելի Բելառուս, քանի դեռ նախագահը Լուկաշենկոն է. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում այցելել Բելառուս այնքան ժամանակ, քանի դեռ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն անդրադարձել է ԱԺ–ի դիմաց տեղի ունեցած բախումներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ շենքի դիմաց ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների միջև տեղի ունեցած...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե անկեղծ սրտով աղոթեք, դա ավելի շատ քաղաքական կշիռ կունենա․ Կոնջորյան
Մեր գործընկերները, որպեսզի իրենց հետևորդներին բացատրեն իրենց կողմից նախաձեռնված անհեռանկար գործընթացը, ներկայացնում են,...