Մոսկվայի բորսան կդադարեցնի դոլարի և եվրոյի առքուվաճառքը

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների պատճառով Մոսկվայի բորսան կարող է անցնել դոլարի հետ աշխատանքի նոր ձևաչափի, նման կարծիք է հայտնել Lenta.ru-ն: Այս մասին հայտարարել Է Պետդումայի տնտեսական քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Միխայիլ Դելյագինը:

Ինչպես նշել Է խորհրդարանականը, սակարկություններն ընթանում են երկրի ներսում, նրա կարծիքով, բորսայի աշխատանքը «կփոխեն եւ կշարունակեն առեւտուրը»:

«Ես կարծում եմ, որ պարզապես որոշ ժամանակ կպահանջվի", — հայտարարել է պատգամավորը:


Դելյագինը կարծում է, որ Մոսբիրժեն պետք է նոր կանոնակարգ սահմանի, բացի այդ, սակարկությունները կարող են տեղափոխվել այլ հարթակ։

Մոսկվայի բորսան հունիսի 13-ից կդադարեցնի դոլարի և եվրոյի առքուվաճառքը՝ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների պատճառով: Ինչպես նշել են Կենտրոնական բանկում, Մոսկվայի բորսայի դեմ պատժամիջոցներից հետո դոլարի և եվրոյի հետ գործարքները կշարունակեն իրականացվել արտաբորսայական շուկայում: Սակարկությունները բոլոր մյուս բորսային հատվածների եւ բորսային գործիքների ռուբլով եւ այլ արժույթներով տեղի կունենա բնականոն ռեժիմով:

Ռուբլու նկատմամբ ԱՄՆ դոլարի և եվրոյի պաշտոնական փոխարժեքները որոշելու համար Ռուսաստանի Բանկը կօգտագործի բանկերի հաշվետվությունները և արտաբորսայական սակարկությունների տեղեկատվությունը:

Քաղաքականություն