ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային ժողովը գրոհելը հանցագործություն է․ Արմեն Խաչատրյան
Կոնկրետ ես չեմ վախենում. Չեմ պատկերացնում, որ իրավական, ժողովրդավարական և բոլոր կառույցները համալրված և ամեն ինչով ապահովված լինելու դեպքում ինչ-որ գրոհի փորձ լինի, կամ եթե լինի, հաջողության հասնի: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ արձագանքելով հարցին, թե արդյոք վերջինս վախենո՞ւմ է, որ Ազգային ժողովի դեմ գրոհ կիրականացվի:
«Ազգային ժողովը գրոհելը հանցագործություն է, ամեն օր տարբեր բնույթի հանցագործություններ են լինում, իսկ դրա դեմ պայքարի համապատասխան ստորաբաժանումները մենք ունենք: Նույն հարցն է, որ ասեք՝ դուք վստա՞հ եք, որ գողություն, կամ ավազակային հարձակում, կամ, ինչպես Գառնիկ Դանիելյանն է ասում, մանկապղծություն չի լինի: Յուրաքանչյուր հանցագործության ռիսկեր միշտ էլ կան, ես որևէ մտահոգություն չունեմ. դա և՛ կկանխվի, և՛ համապատասխան պատասխանատվության կենթարկվեն օրենքի նորմերը խախտելու համար»,- ասաց Խաչատրյանը:
Դիտարկմանը, թե դրսում կրիտիկական զանգված հավաքվելու դեպքում ի՞նչ է անելու իշխանությունը, Խաչատրյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ միտինգներ արել են, և որքան կարողացել են, մարդկանց ներգրավվել են դրանցում: Ամեն ինչ նորմալ է, եթե դրանք խաղաղ են, եթե օրենքի պահանջներ չեն խախտվում, ինչքան քանակությամբ մարդիկ էլ հավաքվեն, նորմալ է ժողովրդավարական երկրում»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն անդրադարձել է իր հրաժարականի մասին պահանջին
Եթե Հայաստանի հանրապետության ժողովուրդն ուզենա կառավարության փոփոխություն, ապա կիրականացնի այդ փոփոխությունը։ Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսաստանի իշխանությունը «քցել է» Հայաստանին ու հայ ժողովրդին. Ալեն Սիմոնյան
Ես ծանոթ չեմ Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը եւ մեր ԱԳՆ-ի փոխարեն չեմ պատրաստում որեւէ կերպ մեկնաբանել: Այս մասին այսօր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները փշալար են տեղադրում Դեմիրճյան փողոցում
Ոստիկանները փշալար են տեղադրել Բաղրամյան պողոտայից դեպի Դեմիրճյան փողոց գնացող հատվածում:Նշենք, որ երեկ, երբ Բագրատ Սրբա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիկի՛ն նախարար, 30%-ի 10%-ը 3 է, դա տարրական մաթեմատիկա է․ վիճաբանություն՝ ԱԺ-ում
Այսօր վիճաբանություն սկսեց ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան...