Կոմունիկացիաների բացումը կարող է ավելի շուտ լինել, քան խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Փաշինյան
Կոմունիկացիաների բացումը կարող է ավելի շուտ լինել, քան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կարող է ձևավորվել իրական խաղաղություն կոնկրետ, պրակտիկ գործողություններով, որի արդյունքներով ձևակերպվի խաղաղության պայմանագիր, բայց մեր ընկալումն այն է, որ պետք է լինի խաղաղության պայմանագիրը»,– ասաց նա։
Փաշինյանը հավելեց նաև, որ երբ Հայաստանն ու Ադրբեջանն արձանագրեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու միմյանցից տարածքային պահանջներ չունեն, հրաժարվում են ուժի սպառնալիքի կիրառման սկզբունքից, պատրաստ են չմիջամտել ներքին գործերին, ագրեիսիվ քաղաքականություն չվարել իրար նկատմամբ, հաստատեն դիվանագիտական հարաբերություններ՝ մնացած բոլոր հարցերը կլուծվեն։
Միևնույն ժամանակ նա կարծում է, որ գործընթացն այնքան բարդ ու բազմաշերտ է, որ դասագրքային մոտեցումներով լուծել խնդիրը հնարավոր չի լինի, բայց մյուս կողմից էլ նա պնդում է, որ պետք է սկզբունքները ֆիքսել։
Հիշեցնենք` հունիսի 4-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու Հայաստանի որոշումը երկրի վերակողմնորոշումն է դե...
Ռուսաստանից մեկնաբանել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին հայտարարությունը
Անհրաժեշտ է սպասել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) երկրի դուրս գալու որոշման վերաբերյալ Հայ...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարաություն է տարածել․ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամ...
Կառավարության հրաժարականի նախագծի քննարկումը հետաձգվել է․ որն է պատճառը
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մինչև երկու ամսով հետաձգել է ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան»...