ՀՀ քաղաքացին կարող է հանգիստ քնել՝ վստահ լինելով, որ վաղն արհավիրք տեղի չի ունենա. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասել է՝ ինքը վախենում է, որ իրականություն դառնա Հայաստանի պետությունը զրոյացնելու՝ ոմանց ծրագիրը։
«Ցավոք, երկրում, ցավոք, այս դահլիճում, ցանկապատներից այս կողմ և այն կողմ մարդիկ կան, որ գիտակցաբար այդ օրակարգն են տանում։ Իհարկե, կան նաև մարդիկ, որ, իրենց ձևակերպմամբ, ազնիվ մղումներով են այնտեղ։ Ինչու՞ չպետք է վախենանք։ Ինչու՞ չպետք է վախենանք, եթե որևէ մեկը ղեկավարում է մի երկիր, որն ունի էն պատմությունը, որ ունի․ ինչո՞ւ չպիտի վախենանք»,- ասաց նա։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի արձագանքին՝ «եթե չլինեիք իշխանության, օրինակ, Արցախը ինչ վիճակում կլիներ», Փաշինյանը պատասխանել է. «Տվել եմ այդ հարցը, և պատասխանն էլ գիտեմ՝ հիմա կլիներ ամեն ինչ նույնը, միայն մի տարբերությամբ, որ ՀՀ-ն կլիներ գուբերնիա։ 100 տոկոսով։ Որ ասում եք՝ վախենում եք, ճիշտ եք անում, որ վախենում եք, և ճիշտ եք անում, որ այդ հարցը տալիս եք, այդ հարցը բարձրացնում եք։ Մենք այդ հարցը 2 տարի առաջ տվել ենք․ նույն հարցը՝ նույն շեշտադրումներով, և ստացել ենք պատասխանը, թե ինչ պետք է անենք, որ այդ ամեն ինչը տեղի չունենա, և դա ենք անում»։
Ըստ նրա՝ քաղաքացին կարող է հանգիստ քնել՝ վստահ լինելով, որ վաղն արհավիրք տեղի չի ունենա․ «Եթե, իհարկե, նկատի չունեք բնական աղետ»։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու Հայաստանի որոշումը երկրի վերակողմնորոշումն է դե...
Ռուսաստանից մեկնաբանել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին հայտարարությունը
Անհրաժեշտ է սպասել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) երկրի դուրս գալու որոշման վերաբերյալ Հայ...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարաություն է տարածել․ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամ...
Բելառուսը հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին
Բելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին. Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի Ա...