«Հայաստան» դաշինքը վերահաստատել է` ողջ ռեսուրսով աջակցելու է Սրբազանի առաջնորդած շարժմանը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը անցնող շաբաթ հանդիպել է երկրորդ նախագահ, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են դաշինքի առաջիկա անելիքները, ինչպես նաեւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործունեության հետ կապված հարցեր:
Ընդդիմադիրները վերահաստատել են՝ թե’ խորհրդարանում, թե’ փողոցային պայքարում ողջ ռեսուրսով աջակցելու են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը:
Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը. «Թե’ դաշինքի, թե’ պատգամավորների կազմով երկրորդ նախագահի հետ հանդիպումներ պարբերաբար լինում են, այստեղ զարմանալու առիթ չկա», – ասաց նա»։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի գործող արտգործնախարարը շատ ուշագրավ նոր շեշտադրում է մտցրել իրանական պաշտոնական դիրքորոշումներում
Իրանագետ Վարդան Ոսկանյանը իր Telegram ալիքում մեկնաբանել է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարի խոսքերը․«Իրանի գործող արտգործ...
Քանի լուսաձայնային նռնակ է կիրառվել այսօր. վերլուծություն
«Իրազեկ քաղաքացիների միավորումում» ուսումնասիրեցինք քաղաքացիների և ոստիկանների բախման տեսագրությունները (այդ թվում մեր՝...
Աբրահամ Գասպարյանը Քանաքեռ-Զեյթուն բաժնում է․ դուրս գա, կտեղափոխվի հիվանդանոց․ Արփի Հարությունյան
Աբրահամ Գասպարյանը Քանաքեռ-Զեյթուն բաժնում է․ դուրս գա, կտեղափոխվի հիվանդանոց։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչ վիճակում են լուսաձայնային նռնակներից վիրավորում ստացած քաղաքացիները
Ոստիկանությունն Ազգային ժողովի բակում անցավ հատուկ միջոցներ կիրառելու։ Ցուցարարների ուղղությամբ ոստիկանները կիրառեցին լո...