Իրանի գործող արտգործնախարարը շատ ուշագրավ նոր շեշտադրում է մտցրել իրանական պաշտոնական դիրքորոշումներում
Իրանագետ Վարդան Ոսկանյանը իր Telegram ալիքում մեկնաբանել է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարի խոսքերը․
«Իրանի գործող արտգործնախարար Ալի Բաղերի Քանին շատ ուշագրավ նոր շեշտադրում է մտցրել իրանական պաշտոնական դիրքորոշումներում՝ «CNN Türk» լրատվամիջոցին տված հարցազրույցում։
Պատասխանելով, այսպես, կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին, իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Իրանը դեմ է ցանկացած ծրագրի կամ նախաձեռնության, որը կփոխի տարածաշրջանի ժողովրդագրությունը և սահմանները։
Առաջին անգամ իրանական կողմը խոսել է ժողովրդագրության մասին, ինչն ունի երկու կարևոր նրբերանգ՝ Արցախի հայաթափմանը դեմ լինելու և, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի», իբր, հայեցակարգի շրջանակներում Հայաստանի տարբեր շրջաններն էթնիկ ադրբեջանցիներով բնակեցնելուն անհամաձայնություն հայտնելու։
Իրանական նման կոշտ դիրքորոշումները ցույց են տալիս, որ տարածաշրջանում Հայաստանի և Իրանի շահերը բազմաթիվ կետերում համընկնում են, և հայ-իրանական քաղաքակրթական դաշինքը կարող է չափազանց արդյունավետ լինել»։
Նմանատիպ հոդվածներ
Թեհրանը դեմ է Անկարայի և Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» կոչվող նախագծին․ փորձագետ
Թեհրանը դեմ է Անկարայի և Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» կոչվող նախագծին, գրում է Արևելագետ Սերգեյ Մելքոնյանը իր Telegram ալիք...
Ֆիդանն ու Նարիշկինը քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը
Ռուսաստան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն...
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել. արտահերթ նիստը կկայանա
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի...
Ինչ են քննարկել Էրդողանն ու Ալիևը՝ Անկարայում․ մանրամասներ
Մանրամասներ են հայտնի դարձել Անկարայում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն...