Բագրատ Սրբազանը՝ Թալինի մանկապարտեզի հետ կապված իր հասցեին հնչեցրած մեղադրանքների մասին
Սա տգիտության բարձրագույն դրսևորում է, այսպես արձագանքեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի գրառմանը, թե Սրբազանի պատճառով չի գործում Թալինի երկրորդ մանկապարտեզը։
«2012 թվականի մասին ես չեմ կարող տեղյակ լինել, որովհետև եղել եմ Կանադայում։ 2003-ի ապրիլին քաղաքապետը այն ժամանակ պարտեզը փոխանցել է Հայ Առաքելական Եկեղեցուն, ես եղել եմ առաջնորդական տեղապահը, մայիսի 27-ին իմ լիազորությունները վերջացել են Արագածոտնում և ընտրվել եմ Կանադայի թեմի առաջնորդ, ընդամենը 2 ամսվա պատմություն է՝ մանկապարտեզի հատկացումը և իմ մեկնումը»,- պարզաբանեց նա։
Սրբազանն ընդգծեց՝ այսինքն, անձնական իմաստով էլ, եթե շատ ջանք էլ դներ ոչ մի բան չէր կարող անել այդ պահին։ «Նույն տարվա հուլիսին ես 50 հոգանոց երիտասարդական խումբ եմ ուղարկել Թալին՝ մանկապարտեզի վերանորոգման համար։ Մանկապարտեզը ամբողջությամբ ավերված վիճակում էր, ես Կանադայից երիտասարդների խումբ ուղարկեցի և այդ տարի իրենք եկել ու վերանորոգել են այն։ Դա Բագրատ Սրբազանի կամ իրենց ասած Բագրատ Վարդապետի սեփականությունը չէր, դա գտնվում է Արագածոտնի թեմի խնամքի ներքո և ոչ թե 11 տարի առաջ է, այլ 21 տարի առաջ է 2003 թիվը, ես 2012-ն գաղափար չունեմ, թե ինչ է տեղի ունեցել»,- պատմեց նա։
Նշենք, որ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը գրառում է արել, թե Թալինի մանկապարտեզը չի գործում շուրջ 11 տարի` շնորհիվ և հօգուտ այսօրվա «Սրբազան» կոչեցյալին։
Նմանատիպ հոդվածներ
Ես ասել եմ նկարներ ունե՞մ, hիվա՞նդ է դա․ Բագրատ Սրբազանը՝ Արթուր Հովհաննիսյանի հայտարարության մասին
Ի՞նչ նկարներ, ես ասել եմ նկարներ ունե՞մ, հիվանդ է դա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառ...
Կառավարության այսօրվա նիստը տեղափոխվել է. հայտն է պատճառը
Կառավարության այսօրվա ժամը 11:00-ի նիստը կտեղափոխվի ուրբաթ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:«Վարչապետ Նիկ...
Այլ հատվածներում սահմանները չսահմանազատվեցին փոխադարձ պայմանավորվածությամբ, մեզ մոտ էլ կային խնդիրներ. Փաշինյան
Սահմանազատման հետ կապված իրադրության մեջ կա շատ մեծ թյուրըմբռնում: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հ...
Բագրատն ու ընդդիմությունը ծրագրում են մարդկանց բերել ԱԺ, պահել մի քանի օր և տանել բախումների․ Կոնջորյան
Խորհրդարանական ընդդիմությունը շատ լավ գիտի, որ ուղերձի նախագծով հնարավոր չէ հասնել հրաժարականին: Դրա մասին գիտի նաև Բագր...