Աղետի գոտում փոխհատուցման ինչ ծրագրեր են իրականացվելու․ մանրամասնում է Փաշինյան
Պետք է մարդկանց օգնենք, որ իրենց բնակարանները վերանորոգեն ու կարգի բերեն։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի այն հարցին, թե աղետի գոտում փոխհատուցման ինչ ծրագրեր են իրականացվելու։
«Բիզնեսին աջակցելու խնդիր կա․ մենք պետք է տեսնենք մեզ համար տեսանելի ապրանքային մնացորդները, նախորդ շրջանի շրջանառությունն ու որոշակիորեն աջակցենք բիզնեսին։ Հաջորդը կապված է ավտոմեքենաների հետ, այն ավտոմեքենաները, որոնք վերականգման ենթակա չեն։ Նախորդ տարի խոշոր գլխաքանակի դրոշմավորման ծրագիր արեցինք և գիտենք, թե ով քանի կով կամ եղջերավոր անասուն ունի»,- ասաց վարչապետը։
Մկրտչյանը շեշտեց նաև, որ վարչապետի այցելությունը աղետի գոտի ցույց է տալիս, որ մարդիկ իրենց խնդիրների հետ միայնակ չեն։ Կառավարության ղեկավարն էլ ասաց, որ տեղում լինելն ու խնդիրները արձանագրելը այլ պատկեր է ցույց տալիս։
Նմանատիպ հոդվածներ
Ես ասել եմ նկարներ ունե՞մ, hիվա՞նդ է դա․ Բագրատ Սրբազանը՝ Արթուր Հովհաննիսյանի հայտարարության մասին
Ի՞նչ նկարներ, ես ասել եմ նկարներ ունե՞մ, հիվանդ է դա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառ...
Կառավարության այսօրվա նիստը տեղափոխվել է. հայտն է պատճառը
Կառավարության այսօրվա ժամը 11:00-ի նիստը կտեղափոխվի ուրբաթ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:«Վարչապետ Նիկ...
Այլ հատվածներում սահմանները չսահմանազատվեցին փոխադարձ պայմանավորվածությամբ, մեզ մոտ էլ կային խնդիրներ. Փաշինյան
Սահմանազատման հետ կապված իրադրության մեջ կա շատ մեծ թյուրըմբռնում: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հ...
Բագրատն ու ընդդիմությունը ծրագրում են մարդկանց բերել ԱԺ, պահել մի քանի օր և տանել բախումների․ Կոնջորյան
Խորհրդարանական ընդդիմությունը շատ լավ գիտի, որ ուղերձի նախագծով հնարավոր չէ հասնել հրաժարականին: Դրա մասին գիտի նաև Բագր...