Քաղաքականություն

Սպիտակ տունը չի տրամադրել Ուկրաինայում հակամարտության ավարտի ռազմավարությունը

Սպիտակ տունը չի տրամադրել Ուկրաինայում հակամարտության ավարտի ռազմավարությունը
Սպիտակ տունը չի կարողացել ժամանակին ԱՄՆ Կոնգրեսին տրամադրել Ուկրաինայում հակամարտության ավարտի ռազմավարությունը, հայտնում է New York Post թերթը՝ վկայակոչելով ամերիկյան Razom ՀԿ-ի ներկայացուցիչ…

Սպիտակ տունը չի կարողացել ժամանակին ԱՄՆ Կոնգրեսին տրամադրել Ուկրաինայում հակամարտության ավարտի ռազմավարությունը, հայտնում է New York Post թերթը՝ վկայակոչելով ամերիկյան Razom ՀԿ-ի ներկայացուցիչ Նիկոլայ Մուրսկուն:



ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի վերջին օրենք է ստորագրել օտարերկրյա դաշնակիցներին, այդ թվում Ուկրաինային օգնելու մասին, որը 61 միլիարդ դոլար է ստանում Ռուսաստանի հետ դիմակայությունը շարունակելու համար: Պարբերականի տեղեկություններով՝ այդ օրենքը նախատեսում է Պենտագոնի ղեկավարի եւ պետքարտուղարի կողմից Կոնգրեսի կոմիտեներին 45 օրվա ընթացքում փոխանցել Ռուսաստանի հետ հակամարտության ընթացքում Ուկրաինային աջակցելու ռազմավարությունը:



«Մենք հիասթափված ենք, որ Բայդենի վարչակազմը բաց է թողել վերջնաժամկետը՝ հունիսի 8 - ը, Ուկրաինայի հաղթանակի արագացմանն աջակցելու ռազմավարական ծրագիր մշակելու համար», - մեջբերում է պարբերականը Մուրսկիի հայտարարությունից։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչն իր հերթին New York Post-ին նշել է, որ գերատեսչությունն ակտիվորեն աշխատում է օրենքով նախատեսված փաստաթղթերի պատրաստման ուղղությամբ:

Նմանատիպ հոդվածներ

«Ձեզ համար կարևոր չէ, որ Կորոչենկոն իր ողջ կյանքը վայրահաչել Հայաստանի վրա, դուք իրեն հղում եք անում, որովհետև իր ու ձեր շահերը համընկնում են»․ Խաչատրյանը՝ իշխանությանը

2022 թվականի հուլիսին թյուրքալեզու երկրների անվտանգության ծառայությունների ղեկավարների 24-րդ նիստի ժամանակ Ադրբեջանի պետ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250